Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն պատմել է, թե ինչու է քաշ գցել:
«Մարդիկ մտածում են, թե ես նիհարել եմ սթրեսի պատճառով, սակայն դա այդպես չէ: Ավելի թուլացած տեսք ունեմ, քանի որ սկսել եմ ավելի քիչ ուտել եւ խմել, ինչպես նաեւ սկսել եմ վազել: Երբ 100 կգ քաշ ես ունենում 120 սմ հասակի պայմաններում, սկսում ես ամաչել: Ես նույնպես զգում էի դա, եւ որոշեցի ինչ-որ բան ձեռնարկել»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ իտալական A Սերիայի 23-րդ տուրից հետո «Միլանը» 39 միավորով չորրորդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում