14:22  ,  11 փետրվարի, 2019

Մոուրինյոն դարձյալ կաշխատի հեռուստատեսությունում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի», Մադրիդի «Ռեալի» եւ իտալական «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կաշխատի հեռուստատեսությունում:

Մարտին պորտուգալացի մասնագետը շոու կվարի RT ալիքում: Մոուրինյոն կկատարի խաղերի կանխատեսումներ, ինչպես նաեւ փորձագետի կարծիք կհայտնի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խաղերի վերաբերյալ, փոխանցում է RT ալիքի կայքը:

«RT-ի համար աշխարհի առաջնությունը լուսաբանելը հրաշալի փորձ էր ինձ համար, եւ ես շատ ուրախ եմ շարունակել համագործակցությունը այս հիանալի թիմի հետ»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ 56-ամյա պորտուգալացին դեկտեմբերին էր հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից», որը գլխավորում էր 2016 թվականից: Այդ ընթացքում մանչեսթերցիները նվաճել են Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում