09:33  ,  11 փետրվարի, 2019

«Բենֆիկան» 10:0 հաշվով հաղթել է Պորտուգալիայի առաջնության խաղում

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 20-րդ տուրում Լիսաբոնի «Բենֆիկան» սեփական խաղադաշտում 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Նասիոնալի» նկատմամբ: 3 գոլ դաշտի տերերը խփել են առաջին խաղակեսում, եւս 7 անգամ աչքի ընկել ընդմիջումից հետո:

Նախորդ անգամ «Բենֆիկան» 10 գոլի առավելությամբ հաղթել էր 1964 թվականին, գրում է Goal.com-ը:

Այս հաղթանակից հետո երկրորդ տեղում գտնվող «Բենֆիկան» հավաքել է 50 միավոր եւ մեկ միավոր է հետ առաջատար «Պորտուից»:

Պորտուգալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Բենֆիկա» - «Նասիոնալ»՝ 10:0

Ալեքս Գրիմալդո, 1, Հարիս Սեֆերովիչ, 21, 27, Ժոաո Ֆելիքս, 50, Պիցի, 54 (11մ), Ֆերո, 56, Ռուբեն Դիաս, 64, Ժոնաս, 85, 90, Ռաֆա Սիլվա, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում