01:37  ,  11 փետրվարի, 2019

«Բարսելոնան» մեկ միավոր տարավ Բիլբաոյից (տեսանյութ)

Իսպանական Պրիմերայի 23-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց Բիլբաոյի «Աթլետիկին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0 (տեսանյութ):

Առաջին խաղակեսում կատալոնական ակումբը ստեղծեց մի քանի վտանգավոր պահեր, բայց դաշտի տերերը եւս չէին մոռանում գրոհելու մասին: Ընդմիջումից հետո «Բարսելոնան» ուներ հսկայական տարածքային առավելություն, սակայն չկարողացավ ստեղծել գոնե մեկ գոլային պահ: «Աթլետիկը» պաշտպանվում էր մեծ ուժերով, իսկ խաղի վերջնամասում անցկացրեց մի քանի շատ վտանգավոր հակագրոհներ: «Բարսելոնային» գոլից փրկեց գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը:

«Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 51-ի եւ 6 միավոր է առաջ երկրորդ տեղ բարձրացած Մադրիդի «Ռեալից»: Մադրիդի «Աթլետիկոն» ունի 44 միավոր, իսկ Բիլբաոյի «Աթլետիկը» 27 միավորով 13-րդն է:

 Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Աթլետիկ» - «Բարսելոնա»՝ 0:0

Հեռացում՝ Օսկար Դե Մարկոս, 90+2 («Աթլետիկ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում