01:21  ,  11 փետրվարի, 2019

«Միլանը» հաղթեց խոշոր հաշվով

Իտալական A Սերիայի 23-րդ տուրում «Միլանը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Կալյարիին»: Միլանցիների երրորդ գոլը խփեց թիմի նորեկ, լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը (տեսանյութ):

Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 39 միավոր եւ բարձրացավ չորրորդ տեղ:

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Միլան» - «Կալյարի»՝ 3:0

Լուկա Կապիտելի, 13 (ինքնագոլ), Լուկաս Պակետա, 22, Կշիշտոֆ Պյոնտեկ, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում