11:46  ,  11 փետրվարի, 2019

Ռոնալդուն նվազագույնը 20 գոլ է խփում 13-րդ մրցաշրջանում անընդմեջ

Թուրինի «Յուվետուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գոլի հեղինակ դառնալով «Սասուոլոյի» դեմ իտալական A Սերիայի 23-րդ տուրի խաղում, ընթացիկ մրցաշրջանում գոլերի քանակը հասցրել է 20-ի (բոլոր մրցաշարերում):

34-ամյա ֆուտբոլիստը նվազագույնը 20 գոլ է խփում 13-րդ մրցաշրջանում անընդմեջ (սկսած 2006/07 մրցաշրջանից): 3 անգամ նա 20 եւ ավելի գոլ է խփել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», 9 անգամ՝ Մադրիդի «Ռեալում», փոխանցում է Opta-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Յուվետուսը» հաղթել էր 3:0 հաշվով: Պորտուգալացի հարձակվողը18 գոլով գլխավորում է Իտալիայի առաջնության ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում