10:11  ,  11 փետրվարի, 2019

Գվարդիոլայի արձագանքն Ագուերոյի սարսափելի վրիպմանը

«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն Լոնդոնի «Չելսիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի խաղում չի կարողացել գրավել դատարկ դարպասը: Հանդիպման 8-րդ րոպեին տեղի ունեցած դրվագին բուռն է արձագանքել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 6:0 հաշվով, իսկ Ագուերոն խփել էր 3 գոլ: 30-ամյա արգենտինացին Պրեմյեր լիգայում 11-րդ անգամ դարձավ հեթ-տրիկի հեղինակ եւ կրկնեց «Նյուքասլի» լեգենդար հարձակվող Ալան Շիրերի ռեկորդը: Այդ ցուցանիշով երրորդ տեղում է «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերը, որը 9 անգամ է դարձել հեթ-տրիկի հեղինակ:

Արգենտինացի հարձակվողը նաեւ 17 գոլով հավասարվեց Պրեմյեր լիգայի ռմբարկուների ցուցակը գլխավորող Մոհամեդ Սալահին («Լիվերպուլ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում