09:09  +04,  11 փետրվարի, 2019

«Նա չտեսավ ինձ». Ինչո՞ւ Սարին չի սեղմել Գվարդիոլայի ձեռքը

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին անգլիական Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում 0:6 հաշվով պարտությունից հետո չի սեղմել «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի ձեռքը: Կատալոնացի մասնագետին հետխաղյա ասուլիսում հարցրել են այդ մասին:

«Ես խոսեցի Սարիի օգնական Ջանֆրանկո Զոլայի հետ: Սարին չի տեսել ինձ: Լավ հարաբերություններ ունեմ նրա հետ: Այստեղ խնդիրներ չկան»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ 1992-ին հիմնադրված Պրեմյեր լիգայում «Չելսին» առաջին անգամ բաց թողեց 6 գոլ: Բացի այդ, մինչեւ այս Պրեմյեր լիգայում լոնդոնյան ակումբի ամենախոշոր հաշվով պարտությունը եղել էր 4 գոլի տարբերությամբ:

«Չելսին» «Նոթինգհեմ Ֆորեստին» 0:7 հաշվով պարտվել էր 1991-ին, երբ Պրեմյեր լիգան դեռ հիմնադրված չէր:

Այդ հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 65 միավոր եւ հավասարվեց առաջատար «Լիվերպուլին», որից մեկ հանդիպում ավելի է անցկացրել: Խփած եւ բաց թողած գոլերի ցուցանիշով մանչեսթերցիներն առաջին տեղում են: «Չելսին» ունի 50 միավոր եւ «Արսենալի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ