22:59  ,  10 փետրվարի, 2019

Ռոնալդուի գոլը, «Յուվենտուսի» վստահ հաղթանակը (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 23-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Սասուոլոյի» դարպասը (տեսանյութ): Իտալիայի չեմպիոնի գոլերից մեկը խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 18 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Առաջատար «Յուվենտուսը» միավորների քանակը հասցրեց 63-ի եւ արդեն 11 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից»: «Սասուոլոն» 30 միավորով 11-րդ տեղում է,

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Սասուոլո» - «Յուվենտուս»՝ 0:3

Սամի Խեդիրա, 23, Կրիշտիանու Ռոնալդու, 70, Էմրե Ջան, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում