19:52  ,  10 փետրվարի, 2019

Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» փրկվեց «Մոնակոյի» դեմ խաղում

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում «Մոնպելյեն» 2:2 հաշվով ավարտեց «Մոնակոյի» դեմ տնային հանդիպումը: Դաշտի տերերը պարտությունից փրկվեցին 90-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:

Խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգել են ֆրանսիական «Նանտից» Ուելսի «Կարդիֆ Սիթի» տեղափոխվելիս մահացած Էմիլիանո Սալայի հիշատակը:

Այս ոչ ոքիի արդյունքում Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն 37 միավորով բարձրացավ չորրորդ տեղ: «Մոնակոն» 19 միավորով 18-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 24-րդ տուր

«Մոնպելյե» - «Մոնակո»՝ 2:2

Գաետան Լաբորդե, 66, Էնդի Դելոր, 90 (11մ) – Ժելսոն Մարտինշ, 14, Ռադամել Ֆալկաո, 82

Հեռացում՝ Ջեմերսոն, 90+3 («Մոնակո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով