20:20  ,  10 փետրվարի, 2019

Բեյլը վիրավորական ժեստ է ցուցադրել «Աթլետիկոյի» ֆանատներին (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը վիրավորական ժեստ է ցուցադրել «Աթլետիկոյի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո: Իսպանական մամուլը ենթադրում է, որ այդ ժեստն ուղղված է եղել «Աթլետիկոյի» ֆանատներին:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Ռեալն» արտագնա հաղթանակ էր տարել 3:1 հաշվով եւ, շրջանցելով «Աթլետիկոյին», բարձրացել երկրորդ տեղ: Բեյլը փոխարինման էր դուրս եկել 57-րդ րոպեին, իսկ 74-րդ րոպեին ձեւակերպել էր հանդիպման վերջնական հաշիվը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում