19:23  ,  10 փետրվարի, 2019

«Տոտենհեմն» ուժեղ էր «Լեսթերից» (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական դաշտում 3:1 հաշվով ուժեղ գտնվեց «Լեսթերից»: Հյուրերից աչքի ընկավ անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին, որը 60-րդ րոպեին նաեւ վրիպեց 11 մետրանոցից 0:1 հաշվի ժամանակ (տեսանյութ):

«Տոտենհեմը» 60 միավորով երրորդն է եւ 2 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից»: «Լեսթերը» 32 միավորով 12-րդն է:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Տոտենհեմ» - «Լեսթեր»՝ 3:1

Դավինսոն Սանչես, 33, Կրիստիան Էրիկսեն, 63, Սոն Հյոն-Մին, 90+1 – Ջեյմի Վարդի, 76

Չիրացված 11 մետրանոց՝ Ջեյմի Վարդի, 60 («Լեսթեր»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով