19:06  ,  10 փետրվարի, 2019

«Գանձասար-Կապանը» գոլառատ խաղում հաղթել է «Լոռիին»

«Գանձասար-Կապանը» փետրվարի 10-ին ընկերական հանդիպում է անցկացրել Վանաձորի «Լոռիի» հետ եւ հաղթել 4:2 հաշվով:

Վանաձորի Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում «Գանձասար-Կապանից» դուբլի հեղինակ է դարձել Գեղամ Հարությունյանը, իսկ Մարտին Գրիգորյանը եւ Աշոտ Կարապետյանն աչքի են ընկել մեկական անգամ: «Լոռիի» կազմում գոլի հեղինակ են դարձել Ադջոումանին ու Դարկո Ենոքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով