16:10  ,  10 փետրվարի, 2019

«Աթլետիկոյի» ֆանատները Կուրտուայի համար խաղալիք առնետներ են նետել խաղադաշտ (ֆոտոշարք)

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ագրեսիվ ընդունելության է «արժանացել» իր նախկին ակումբ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆանատների կողմից: Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում «Աթլետիկոյի» երկրպագուները խաղալիք առնետներ են նետել խաղադաշտ: Այդ կերպ նրանք Կուրտուայից «վրեժխնդիր» են եղել Արքայական ակումբ տեղափոխվելու համար:

Հիշեցնենք, որ բելգիացի դարպասապահ 2011-2014 թվականներին հանդես է եկել «Աթլետիկոյում», որտեղից տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի», իսկ անցած ամռանն ընդունեց «Ռեալի» առաջարկը:

«Աթլետիկոյի» դեմ խաղում «Ռեալն» արտագնա հաղթանակ էր տարել 3:1 հաշվով եւ, շրջանցելով Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին, բարձրացել երկրորդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English