15:14  +04,  10 փետրվարի, 2019

Գեղեցիկ գոլ խփած Վեյնալդումը փսխել է «Լիվերպուլի» խաղից առաջ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ հոլանդացի կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումն իրեն վատ է զգացել «Բորնմութի» դեմ Անգլիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպումից առաջ: Այդ խաղում Վեյնալդումը մեկնարկային ակզմում հանդես էր եկել 77 րոպե եւ դարձել գեղեցիկ գոլի հեղինակ:

«Վեյնալդումը չէր կարողացել խաղին նախորդած գիշերը թիմի հետ անցկացնել հյուրանոցում: Նա ուներ փորլուծություն եւ փսխում էր»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Լիվերպուլը» հաղթել էր 3:0 հաշվով եւ 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» հետ է 3 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ