14:12  ,  10 փետրվարի, 2019

«Լիդսի» ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղի ժամանակ (ֆոտո)

«Լիդսի» հարձակվող Ջեկ Կլարկն ուշագնաց է եղել «Միդլսբրոյի» դեմ անգլիական Չեմպիոնշիփի 31-րդ տուրի խաղի վերջնամասում:

18-ամյա անգլիացին հանդիպումը սկսել է մեկնարկային կազմում, իսկ ընդմիջմանը փոխարինվել է: Խաղի վերջնամասում նա վատ է զգացել պահեստայինների նստարանին եւ կորցրել գիտակցությունը: Կլարկն անմիջապես հիվանդանոց է տեղափոխվել թթվածնային դիմակով, իսկ հանդիպումը 10 րոպեով դադարեցվել է:

Ջեկ Կլարկն արդեն ուշքի է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում, գրում է The Sun-ը:

Այդ խաղում «Լիդսը» հաղթել է նվազագույն հաշվով եւ 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում