13:40  ,  10 փետրվարի, 2019

NBA. Հարդենի արդյունավետությունը չօգնեց «Հյուսթոնին», Ուեստբրուկը կրկնեց Ուիլտ Չեմբերլենի պատմական ռեկորդը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Հյուսթոնը» տանը 112:117 հաշվով պարտվել է «Օկլահոմային»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Օկլահոմայի» խաղացող Պոլ Ջորջը, որը վաստակել է 45 միավոր: «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը հավաքել է 42 միավոր:

«Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը վաստակել է 22 միավոր, կատարել 11 արդյունավետ փոխանցում, 12 անգամ տիրել օղակից հետ եկած գնդակին եւ թրիփլ-դաբլի հեղինակ դարձել 9-րդ խաղում անընդմեջ: Այդ ցուցանիշով Ուեստբրուկը կրկնել է Ուիլտ Չեմբերլենի՝ 1967/68 մրցաշրջանում սահմանած ռեկորդը:

Դա ամերիկացի բասկետբոլիստի 22-րդ թրիփլ-դաբլն էր այս մրցաշրջանում եւ 126-րդը կարիերայում:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Հյուսթոն» – «Օկլահոմա»՝ 112:117 (28:25, 42:23, 20:42, 22:27)

«Յուտա» – «Սակրամենտո»՝ 125:105 (23:24, 39:24, 24:27, 39:30)

«Ինդիանա» – «Քլիվլենդ»՝ 105:90 (30:17, 24:25, 20:18, 31:30)

«Նյու Յորք» – «Տորոնտո»՝ 99:104 (23:25, 19:21, 27:28, 30:30)

«Ատլանտա» – «Շառլոտ»՝ 120:129 (31:46, 37:27, 18:33, 34:23)

«Բոստոն» – «Կլիպերս»՝ 112:123 (43:20, 31:33, 12:28, 26:42)

«Մեմֆիս» – «Նոր Օրլեան»՝ 99:90 (20:28, 21:16, 31:18, 27:28)

«Չիկագո» – «Վաշինգտոն»՝ 125:134 (32:34, 29:42, 35:30, 29:28)

«Միլուոկի» – «Օռլանդո»՝ 83:103 (19:20, 30:39, 15:20, 19:24)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս