01:22  ,  10 փետրվարի, 2019

«Ինտերը» վերջնամասում կորզեց հաղթանակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում Միլանի «Ինտերը» արտագնա հանդիպում անցկացրեց «Պարմայի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով:

Միակ գոլը 79-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:

«Ինտերը» 43 միավորով երրորդ տեղում է եւ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից» հետ է 9 միավոր: «Պարման» 12-րդն է՝ 29 միավոր:

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Պարմա» - «Ինտեր»՝ 0:1 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում