23:20  ,  9 փետրվարի, 2019

«Բավարիա» - «Շալկե»՝ 3:1

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց Գելզենկիրխենի «Շալկեի» հետ: Խորվաթ Նիկո Կովաչի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով:

«Բավարիան» 45 միավորով երկրորդն է՝ առաջատար Դորտմունդի «Բորուսիային» զիջելով 5 միավոր: Երրորդ տեղում ընթացող Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ունի 42 միավոր: «Շալկեն» 22 միավորով 13-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բավարիա» - «Շալկե»՝ 3:1 (տեսանյութ)

Ջեֆրի Բրումա, 11, ինքնագոլ, Ռոբերտ Լեւանդովսկի, 27, Սերժ Գնաբրի, 57 – Ահմեդ Կուտուջու, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով