21:53  ,  9 փետրվարի, 2019

ՊՍԺ-ին հաղթանակ բերեց Կավանիի միակ գոլը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում հանդիպեց «Բորդոյի» հետ: Անցած տուրում «Լիոնից» կրած 1:2 հաշվով պարտությունից հետո գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով: Միակ գոլը 11 մետրանոցից խփեց ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին:

ՊՍԺ-ն 22 խաղում վաստակել է 59 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Լիլը» 23 խաղից հետո ունի 46 միավոր: «Բորդոն» 12-րդն է՝ 28 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 24-րդ տուր

ՊՍԺ - «Բորդո»՝ 1:0 (տեսանյութ)

Էդինսոն Կավանի, 42, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով