20:51  ,  9 փետրվարի, 2019

Մխիթարյանը մասնակցեց «Արսենալի» հաղթանակին, «Լիվերպուլը» եւս խնդիրներ չունեցավ

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» տանը մրցեց «Բորնմութի» հետ: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

«Լիվերպուլը» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից»:

 «Արսենալը» հյուրընկալվեց վերջին տեղում ընթացող «Հադերսֆիլդին»: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով:

Ոտքի կոտրվածքից հետո ապաքինված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր: 76-րդ րոպեին նրան փոխարինեց «Բարսելոնայից» տեղափոխված իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսը:

 «Արսենալը» 50 միավորով 6-րդն է: Նույնքան միավոր ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «Չելսին», որը փետրվարի 10-ին կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Հադերսֆիլդ» - «Արսենալ»՝ 1:2 (տեսանյութ)

Ադամա Դիակաբի, 90+4 - Ալեքս Իվոբի, 16, Ալեքսանդր Լյակազեթ, 44

«Լիվերպուլ» - «Բորնմութ»՝ 3:0 (տեսանյութ)

Սադիո Մանե, 24, Ժորժինյո Վեյնալդում, 34, Մոհամեդ Սալահ, 48

«Սաութհեմփթոն» - «Կարդիֆ Սիթի»՝ 1:2

Ջեք Սթիվենս, 90+2 - Սուլեյման Բամբա, 69, Քենեթ Զոհորե, 90+3

«Քրիսթալ Փելաս» - «Վեստ Հեմ»՝ 1:1

Վիլֆրիդ Զահա, 76 - Մարկ Նոուբլ, 27, 11մ

«Ուոթֆորդ» - «Էվերտոն»՝ 1:0

Անդրե Գրեյ, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում