19:21  ,  9 փետրվարի, 2019

Գոռ Երիցյանը հաղթեց նոկաուտով առաջին ռաունդի 1.18 րոպեին (NEWS.am Sport Live Սոչիից)

WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը 10-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ անցկացնելով 10-րդ մենամարտը: 

Սոչիում անցկացվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Գոռ Երիցյանը (67,9 կգ) մենամարտեց արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի (67,9 կգ) հետ եւ հաղթանակ տարավ արդեն առաջին ռաունդում՝ նոկաուտի ենթարկելով մրցակցին 1.18 րոպեին:

NEWS. am Sport-ը ներկայացրեց ուղիղ հեռարձակում Սոչիից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում