17:09  ,  9 փետրվարի, 2019

«Շիրակը» մեկնեց Թուրքիա եւ կանցկացնի 4 հանդիպում

Գյումրիի «Շիրակը» մեկնել է Բելեք, Անթալիա եւ մինչև փետրվարի 23-ը կանցկացնի մարզումային հավաք, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմի կազմում Թուրքիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ՝ Երմակով Վսևոլոդ, Հովհաննիսյան Սոկրատ:

Պաշտպաններ՝ Աղվան Դավոյան, Շախնազարյան Արամ, Պրլյևիչ Մարկո, Միքայելյան Արտյոմ, Մարգարյան Ժիրայր, Ամիրյան Արթուր, Վարդանյան Հակոբ, Ուռուշանյան Սերյոժա:

Կիսապաշտպաններ՝ Մուրադյան Կարեն, Վերանյան Խորեն, Մկրտչյան Ռուդիկ, Շաբանի Բունջամին, Միրզախանյան Արտուշ, Ասլանյան Արման, Ծատուրյան Առլեն, Միսակյան Ռաֆիկ, Դարբինյան Ալբերտ:

Հարձակվողներ՝ Բակայոկո Մուսա, Մուրադյան Արամ, Ղանդիլյան Դավիթ:

Հավաքի ընթացքում «Շիրակն» ընկերական հանդիպումներ կանցկացնի «Լյունբուի» (Դանիա) հետ՝ փետրվարի 11-ին, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ-2»-ի (Ռուսաստան) հետ՝ փետրվարի 14-ին, «Անդիժանի» (Ուզբեկստան) հետ՝ փետրվարի 18-ին և «Ակժայիկի» (Ղազախստան) հետ՝ փետրվարի 22-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում