12:25  ,  9 փետրվարի, 2019

«Աթլետիկո» - «Ռեալ». Բուքմեյքերների կանխատեսումը

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում տեղի կունենա հռչակավոր մադրիդյան դերբին «Աթլետիկոյի» եւ «Ռեալի» միջեւ: Բուքմեյքերները որոշակի առավելություն են տալիս դաշտի տերերին: Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2.50 գործակցով: «Ռեալի» հաղթանակի գործակիցը 2.90 է, ոչ ոքիինը՝ 3.20:

Փետրվարի 9-ին կայանալիք «Աթլետիկո» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:15-ին:

22 տուրից հետո «Աթլետիկոն» 44 միավորով երկրորդն է, «Ռեալը» հետ է 2 միավոր եւ երրորդն է: Առաջատար «Բարսելոնան» ունի 50 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում