10:26  ,  9 փետրվարի, 2019

Գվարդիոլա. «Չելսիում» խաղում են աշխարհի լավագույն հարձակվողներն ու կիսապաշտպանները

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի տնային խաղից առաջ գովել է առաջիկա մրցակցին:

«Ես միշտ փորձում եմ հասկանալ, թե ինչ է ձգտում անել մարզիչը: Ես տեսնում եմ «Չելսին» եւ կարող եմ հասկանալ, թե ինչ են նրանք ցանկանում եւ անում: Այլ մարդիկ գուցե մինչեւ վերջ չեն հասկանում, թե ինչ են նրանք ցանկանում, բայց «Չելսիում» շատ լավ գիտեն: Այնտեղ խաղում են աշխարհի լավագույն հարձակվողներն ու կիսապաշտպանները, կա լավ դարպասապահ եւ փորձառու պաշտպաններ: Կիրակի կլինի եզրափակիչին հավասար դիմակայություն:

Պրեմյեր լիգայում «Չելսին» դեռ չեմպիոնական մրցավազքում է: Շատերը դրան չեն հավատում, բայց ես կարծում եմ, որ նրանք ունեն չեմպիոն դառնալու շանս: Նրանք հետ են 9 միավոր, բայց դեռ 12 խաղ կա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ESPN-ը:

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում