23:45  ,  8 փետրվարի, 2019

«Նանտի» տեսահոլովակը՝ Էմիլիանո Սալայի հիշատակին

Ֆրանսիական «Նանտ» ֆուտբոլային ակումբը հրապարակել է տեսահոլովակ՝ նվիրված ավիաաղետում զոհված արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի հիշատակին:

Հիշեցնենք, որ «Նանտը» շրջանառությունից հանել է 9 համարի մարզաշապիկը, որով հանդես էր գալիս Էմիլիանո Սալան:

Փետրվարի 8-ին հայտնի էր դարձել, որ Լա Մանշ նեղուցում ստորջրյա որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերված դին Էմիլիանո Սալայինն է:

Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Կարդիֆ Սիթիի» նորեկին տեղափոխած ինքնաթիռը հունվարի 21-ին անհետացել էր Ֆրանսիայի Նանտ քաղաքից Ուելսի մայրաքաղաք Կարդիֆ ուղեւորվելիս: Ինքնաթիռը նախատեսված վայրեջքից մեկ ժամ առաջ ռադարների էկրանից անհետացել էր Լա Մանշի ջրերի վրա: Piper Malibu թեթեւ ինքնաթիռում Սալայից բացի եղել էր միայն օդաչու Դեւիդ Իբոտսոնը:

28-ամյա ֆուտբոլիստն Ուելս էր մեկնել նույն ինքնաթիռով, որով դրանից օրեր առաջ Ֆրանսիա էր վերադարձել «Կարդիֆ Սիթիի» հետ պայմանագիր կնքելուց հետո: Օրեր առաջ հրապարկվել էին նաեւ ինքնաթիռի բեկորների կադրեր ծովի հատակից:

Ուելսյան ակումբը 20,5 միլիոն եվրոյով էր գնել Էմիլիանո Սալային, որը 2015 թվականից հանդես էր գալիս ֆրանսիական «Նանտում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս