22:37  ,  8 փետրվարի, 2019

Աշխարհի ամենաբարձրահասակ դարպասապահը տեղափոխվեց Անգլիա

Անգլիական «Դալվիչ Հեմլեթ» ակումբը պայմանագիր է կնքել 26-ամյա դանիացի դարպասապահ Սիմոն Յորգենսենի հետ, որի հասակը 2 մետր 11 սանտիմետր է, հաղորդում է thenonleaguefootballpaper-ը:

«Շատերն են հարցնում նրա հասակի մասին, շատ երկրպագուներ արդեն եկել են մարզումներին՝ տեսնելու մեր նորեկին»,- ասել է ակումբի նախագահը:

Յորգենսենը «Կոպենհագենի» սան է, սակայն կարիերայի մեծ մասն անցկացրել է Դանիայի ցածր լիգաներում: Նրա նախորդ ակումբը «Ֆրեմն» էր (հիմնադրվել է 1886 թվականին), որը հանդես է գալիս Դանիայի երրորդ խմբում: 

Հարավային Լոնդոնը ներկայացնող «Դալվիչ Հեմլեթ» ակումբը հիմնադրվել է 1893 թվականին, հանդես է գալիս Հարավի ազգային լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս