21:08  ,  8 փետրվարի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց պայմանագիրը Ֆիլ Ջոնսի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց պայմանագիրը կենտրոնական պաշտպան Ֆիլ Ջոնսի հետ, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Ֆիլ Ջոնսը «Մանչեսթեր Յունայթեդում» է 2011 թվականից:

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի պաշտպանը մասնակցել է 11 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում