21:41  ,  8 փետրվարի, 2019

«Բարսելոնայի» կիսապաշտպանը բաց կթողնի մեկ ամիս

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուր Ռամոսը ձախ ոտքի ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մոտ մեկ ամիս, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: Բրազիլացի ֆուտբոլիստը բաց կթողնի «Աթլետիկի», «Վալյադոլիդի» եւ «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության հանդիպումները, «Ռեալի» դեմ պատասխան խաղը Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում, Ֆրանսիական «Լիոնի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպումը:

Քիչ հավանական է, որ Արթուր Ռամոսը լավ մարզավիճակում լինի նաեւ մարտի 2-ին՝ «Ռեալի» դեմ Մադրիդում կայանալիք Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղին:

Արթուր Ռամոսն անցած ամռանն է բրազիլական «Գրեմիոյից» տեղափոխվել «Բարսելոնա» 31 միլիոն եվրոյով: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 16 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում, ստացել 2 դեղին քարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում