19:40  ,  8 փետրվարի, 2019

«Լիվերպուլի» ռեկորդային շահույթը

Անգլիական «Լիվերպուլն» անցած մրցաշրջանի արդյունքում ստացել է ռեկորդային շահույթ իր պատմության մեջ՝ 125 միլիոն ֆունտ ստերլինգ (մինչեւ հարկերի վճարումը), հաղորդում է Sky Sports-ը: Անցած մրցաշրջանում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ Անգլիայի առաջնությունում գրավեց չորրորդ տեղը:

Անցած մրցաշրջանում «Լիվերպուլը» վաստակել է 455 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը 90 միլիոնով շատ է 2016-2017 թվականների մրցաշրջանի եկամուտից: Նախանցած մրցաշրջանում զուտ շահույթը կազմել էր 40 միլիոն ֆունտ ստերլինգ:

Նոր ֆուտբոլիստների համար «Լիվերպուլը» ծախսել է 190 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին վաճառել է «Բարսելոնային» 142 միլիոն ֆունտ ստերլինգով: 72 միլիոն էլ անգլիական ակումբը ստացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելու շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում