15:25  ,  8 փետրվարի, 2019

«Արարատը» ձեռք է բերել ուկրաինացի պաշտպանի

Երեւանի «Արարատը» ձեռք է բերել բելառուսական «Իսլոչի» ուկրաինացի պաշտպան Միխայիլ Կալուգինին, հայտնում է բելառուսական ակումբի կայքը:

24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր նաեւ «Արարատի»՝ Սոչիում կայացած հավաքին եւ գոլի հեղինակ դարձել Կրասնոդարի «Ուրոժայի» հետ ստուգողական խաղում (3:3):

Միխայիլ Կալուգինը նախորդ տարվա ամռանն էր միացել «Իսլոչին», որի կազմում անցկացրել է 10 հանդիպում եւ դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ:

Այս օրերին «Արարատը» մարզվում է Ձորաղբյուրում, իսկ փետրվարի 11-23-ը հավաք կանցկացնի Կիպրոսում:

Հիշեցնենք, որ վերջերս «Իսլոչ» էր տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Արցախի» հարձակվող Գրիգոր Աղեկյանը: Բելառուսի ավարտված առաջնությունում «Իսլոչը» զբաղեցրել է 10-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում