18:01  ,  8 փետրվարի, 2019

Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականի խաղացողը համալրեց «Արարատը»

Երեւանի «Արարատը» շարունակում է ուժեղացնել կազմը: NEWS.am Sport-ի տվյալներով, Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը համալրել է Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականի պաշտպան Ուեսլի Ջոնը, որի ծառայություններով հետաքրքրվում էր նաեւ Երեւանի «Արարատ-Արմենիան»: Անցած տարի 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Բելառուսի «Իսլոչում»:

Հիշեցնենք, որ «Արարատը» ձեռք է բերել նաեւ «Իսլոչի» ուկրաինացի պաշտպան Միխայիլ Կալուգինին:

Սոչիում հավաք անցկացրած «Արարատն» այժմ մարզվում է Ձորաղբյուրում, իսկ փետրվարի 11-ից 23-ը մարզումային հավաք կանցկացնի Կիպրոսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով