16:04  ,  8 փետրվարի, 2019

Կամո Հովհաննիսյանի գոլը չի օգնել «Ժետիսուին»

Ղազախական «Ժետիսուն» Թուրքիայում ընթացող հավաք ընթացքում ստուգողական հանդիպում է անցկացրել Սլովակիայի «Սենիցայի» հետ եւ պարտվել 2:3 հաշվով:

Ղազախական ակումբի գոլերից մեկը խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հովհաննիսյանը հաղթական գոլի հեղինակ էր դարձել նաեւ Տուլայի «Արսենալի» դեմ ընկերական խաղում:

Հայ ֆուտբոլիստը 2018-ի հունվարին է տեղափոխվել «Ժետիսու», որի կազմում մասնակցել է Ղազախստանի ավարտված առաջնության 31 խաղի՝ դառնալով մեկ գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում