14:02  +04,  8 փետրվարի, 2019

«Փյունիկը» Կիպրոսում չպահպանեց հաղթական հաշիվը

Երեւանի «Փյունիկը» ոչ ոքի արդյունքով մեկնարկեց Կիպրոսում փետրվարի 8-21-ն անցկացվող Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկությունում:

Խմբային փուլի առաջին տուրում ռուսաստանցի մասնագետ Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Արեւմուտք» գոտու մրցաշարում հանդես եկող «Մուրոմի» հետ: Հայկական ակումբից հաշիվն 9-րդ րոպեին բացեց Ալիկ Առաքելյանը, իսկ ռուսական թիմը պատասխան գոլը խփեց 79-րդ րոպեին:

A խմբում ընգրկված «Փյունիկը» փետրվարի 11-ին կմրցի Սարանսկի «Մորդովիայի» հետ, իսկ փետրվարի 14-ին ուժերը կչափի Վոլգոգրադի «Ռոտորը»: 

Հիշեցնենք, որ նախապես նշված էր, որ «Փյունիկի» առաջին մրցակիցը լինելու է Վլադիվոստոսկի «Լուչը», որը չի մասնակցում մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ