13:05  ,  8 փետրվարի, 2019

Ռոնալդուի մոր մոտ դարձյալ քաղցկեղ է հայտնաբերվել

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայր Դոլորեշ Ավեյրուի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, տեղեկացնում է Mirror-ը:

64-ամյա Դոլորեշն առողջական խնդիրների մասին պատմել է պորտուգալական ալիքներից մեկի հետ հարցազրույցում: Օրեր առաջ նա Իտալիա էր մեկնել Ռոնալդուի ծննդյան 34-րդ տարեդարձի առթիվ:

«Ես կրծքի վիրահատության եմ ենթարկվել Մադրիդում եւ անցել բժշկական թերապիա, իսկ հիմա պայքարում եմ կյանքիս համար»,- ասել է Դոլորեշ Ավեյրուն:

2007-ին Ռոնալդուի մայրն արդեն հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղ: Այդ ժամանակ ուռուցքը հեռացվել էր նրա աջ կրծքից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում