14:35  ,  8 փետրվարի, 2019

NBA. «Լեյքերսը» հաղթանակ կորզեց վերջին վայրկյանին, Ռասել Ուեստբրուկը գերազանցեց Մայքլ Ջորդանի ցուցանիշը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս մեկ միավորի առավելությամբ հաղթել է «Բոստոնին»՝ 129:128:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Լեբրոն Ջեյմսը, որը «Լեյքերսի» կազմում վաստակել է 28 միավոր: «Բոստոնի» առաջատար Կայրի Իրվինգը հավաքել է 24 միավոր:

«Օկլահոման» 117:95 հաշվով տնային հաղթանակ է տարել «Մեմֆիսի» նկատմամբ: «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը վաստակել է 15 միավոր, կատարել 15 արդյունավետ փոխանցում, 13 անգամ տիրել օղակից հետ եկած գնդակին եւ թրիփլ-դաբլի հեղինակ դարձել 8-րդ խաղում անընդմեջ: Այդ ցուցանիշով Ուեստբրուկը շրջանցել է ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին եւ բարձրացել երկրորդ տեղ: Ամերիկացի բասկետբոլիստին գերազանցում է միայն Ուիլտ Չեմբերլենը, որը 1967/68 մրցաշրջանում թրիփլ-դաբլի հեղինակ է դարձել 9 խաղում անընդմեջ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Լեյքերսի» խաղացող Ռեջոն Ռոնդոյի հաղթական նետումը վերջին վայրկյանին:

NBA, կանոնավոր առաջնություն

«Բոստոն» – «Լեյքերս»՝ 128:129 (30:24, 36:33, 27:42, 35:30)

«Ինդիանա» – «Կլիպերս»՝ 116:92 (36:31, 35:22, 27:20, 18:19)

«Օռլանդո» – «Մինեսոտա»՝ 122:112 (32:31, 39:27, 31:27, 20:27)

«Ատլանտա» – «Տորոնտո»՝ 101:119 (33:22, 35:38, 17:28, 16:31)

«Օկլահոմա» – «Մեմֆիս»՝ 117:95 (27:32, 24:21, 32:19, 34:23)

«Պորտլենդ» – «Սան Անտոնիո»՝ 127:118 (31:34, 39:23, 26:33, 31:28)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում