12:32  ,  8 փետրվարի, 2019

37-ամյա Խոակինի գոլն անկյունայինից

«Բետիսի» 37-ամյա կիսապաշտպան Խոակին Սանչեսն անկյունային հարվածով գոլ է խփել «Վալենսիայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում: Մրցավարներն Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի գոլն արձանագրել են VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո:

Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվել էր 2:2 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-ին Վալենսիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում