11:47  ,  8 փետրվարի, 2019

Մահացել է Չեմպիոնների լիգայի ու «Ոսկե գնդակի» հիմնադիրներից մեկը

99 տարեկանում մահացել է ֆրանսիացի լրագրող Ժակ Ֆերանը, հաղորդում է Ֆրանսիայի առաջնության մամուլի ծառայությունը:

Ժակ Ֆերանը Եվրոպական չեմպիոնների գավաթի (այժմ՝ Չեմպիոնների լիգա) եւ «Ոսկե գնդակ» մրցանակի հիմնադիրներից է: Նա նաեւ երկար ժամանակ եղել է ֆրանսիական L'Équipe հեղինակավոր թերթի գլխավոր խմբագիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում