10:40  ,  8 փետրվարի, 2019

Հայ դարպասապահը Ֆինլանդիայում փոխել է ակումբը

Գերմանական «Կայզերսլաուտերնի», «Ֆրանկֆուրտի» ու Վեհենի» նախկին դարպասապահ Ֆելիքս Ֆերահյանը Ֆինլանդիայում փոխել է ակումբը:

20-ամյա դարպասապահը «Հոնկիից» տեղափոխվել է «Էկենաս», որը հանդես է գալիս Ֆինլանդիայի առաջին լիգայում, հաղորդում է ակումբի կայքը:

Հայկական արմատներ եւ 193 սմ հասակ ունեցող Ֆելիքս Ֆերահյանը նախկինում հանդես է եկել Ֆինլանդիայի մինչեւ 16 եւ 17 տարեկանների հավաքականներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում