NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 17-րդ թողարկումը` նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ:
#Corner-ի հետ հարցազրույցում Երեւանի «Լոկոմոտիվի» ուկրաինացի գլխավոր մարզիչ Անատոլի Պիսկովեցը պատմել է վրացական «Նորչի Դինամոյի» նկատմամբ տարած հաղթանակից ստացած տպավորությունների մասին, ներկայացրել է երեւանյան ակումբի նախապատրաստությունն ու ծրագրերը, հիշել Վրաստանում ունեցած նվաճումները, առանձնացրել հարավային ազգերի ֆուտբոլային առանձնահատկությունները:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 45 օր անց վերադարձավ խաղադաշտ եւ մասնակցեց Լոնդոնի «Արսենալի» երիտասարդական թիմի հանդիպմանը, որը մառախուղի պատճառով մնաց անավարտ: #Corner-ը ներկայացնում է հայ ֆուտբոլիստների մրցելույթներն արտերկրում:
Խաղից հետո Մխիթարյանը մասնակցեց Reddit կայքի առցանց ասուլիսին՝ պատասխանելով երկրպագուների հարցերին: Նա առանձնացրել է Մեսիի, Պիրլոյի եւ Չավիի դեմ հանդիպումները:
Հայկական ակումբներն ակտիվ են տրանսֆերային շուկայում: #Corner-ը ներկայացնում հայկական ակումբների ամենանշանակալի ձեռքբերումները նախորդ օրերին: Հայկական թիմերն արտասահմանյան հավաքների ընթացքում անցկացնում են ստուգողական հանդիպումներ:
Անհրաժե՞շտ է Հայաստանի առաջնությունում օտարազգի խաղացողների թվի սահմանափակում: Այս ամենի մասին մեր նոր թողարկման ընթացքում:
Վերջում էլ, ավանդույթի համաձայն, ներկայացնում ենք զավեշտալի դրվագներ տարբեր երկրներից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում