2018թ. Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը պահպանել է տեղը շախմատի Հայաստանի հավաքականի կազմում:
Հայաստանի հավաքականի 5-րդ անդամին որոշելու համար մրցախաղում Մարտիրոսյանը մրցել է Ռոբերտ Հովհաննիսյանի հետ եւ հաղթել 2.5:1.5 հաշվով: Հայկը հաղթանակի է հասել երկրորդ մրցախաղում, իսկ մյուս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի, փոխանցում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:
Այսպիսով, տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում 2019 թվականին հանդես կգան Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը եւ Հայկ Մարտիրոսյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում