16:16  ,  7 փետրվարի, 2019

Հայ դահուկորդներն ու լեռնադահուկորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Ավստրիայի Զեեֆելդ քաղաքում փետրվարի 17-28-ը կայանալիք դահուկավազքի աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 5 մարզիկով: Նրանցից երեքի անունն արդեն հայտնի է՝ Կատյա Գալստյան, Միքայել Միքայելյան, Թադեւոս Պողոսյան: Մյուս երկու մասնակիցները կորոշվեն Աշոցքում առաջիկա հանգստյան օրերին անցկացվելիք Հայաստանի առաջնությունում, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը:

Շվեդիայի Օրե քաղաքում փետրվարի 7-ին կմեկնարկի լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն ծաղկաձորցիներ Հարություն Հարությունյանը եւ Արսեն Ղազարյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում