14:02  +04,  7 փետրվարի, 2019

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում պահպանել է 101-րդ տեղը:

Նախորդ հրապարակումից հետո Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել եւ ունի 1222 վարկանիշային միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ Մավրիտանիայի հավաքականը:

ՖԻՖԱ-ի դասակարգման լավագույն տասնյակում եւս փոփոխություններ չկան: Առաջատարն է Բելգիայի հավաքականը, որին հաջորդում է աշխարհի նորընծա չեմպիոն Ֆրանսիան, իսկ բրազիլացիները երրորդն են: Լավագույն տասնյակում են նաեւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան, Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Շվեյցարիան, Իսպանիան ու Դանիան, իսկ Արգենտինան 11-րդն է:

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Իտալիան 18-րդն է, Բոսնիա եւ Հերցեգովինան՝ 35-րդը, Հունաստանը՝ 45-րդը, Ֆինլանդիան՝ 59-րդը, իսկ Լիխտենշտեյնը՝ 181-րդը:

Հիշեցնենք, որ հայկական թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում կմեկնարկի 2019 թվականի մարտի 23-ին՝ հյուրընկալվելով բոսնիացիներին (խաղացանկ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ