14:35  +04,  7 փետրվարի, 2019

«Ռեալի» պատճառով «Բարսելոնան» հրաժարվել է սպիտակ համազգեստ ունենալու մտքից (ֆոտո)

«Բարսելոնան» հրաժարվել է արտագնա խաղերի համար նախատեսված սպիտակ համազգեստ ունենալու մտքից, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ ծրագրվել էր, որ Nike-ը կատալոնական ակումբի համար սպիտակ համազգեստ է արտադրելու 2020/21 մրցաշրջանից: Սակայն «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարվել է այդ գաղափարից, քանի որ նոր մարզաշապիկը շատ նման է եղել Մադրիդի «Ռեալի» տնային խաղերի համազգեստին:

«Բարսելոնան» նախորդ անգամ սպիտակ համազգեստ ունեցել է 1992 թվականին, սակայն դա դուր չէր եկել ակումբի երկրպագուներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ