13:18  ,  7 փետրվարի, 2019

«Փյունիկը» մեկնել է Կիպրոս

Երեւանի «Փյունիկը» փետրվարի 7-ին մեկնել է Կիպրոս, որտեղ կմասնակցի Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկությանը:

Ռուսաստանցի մասնագետ Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը խմբային փուլի առաջին խաղում փետրվարի 8-ին կմրցի Վլադիվոստոսկի «Լուչի» հետ: Փետրվարի 11-ին «Փյունիկի» մրցակիցը կլինի Սարանսկի «Մորդովիան», իսկ փետրվարի 14-ին՝ Վոլգոգրադի «Ռոտորը»: 

Հիշեցնենք, որ «Փյունիկի»՝ այս տարվա առաջին արտասահմանյան հավաքը կայացել էր թուրքական Ալանիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում