12:10  ,  7 փետրվարի, 2019

NBA. «Գոլդեն Սթեյտի» վստահ հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 141:102 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սան Անտոնիոյի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կլեյ Թոմփսոնը «Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքել է 26 միավոր:

Ջեյմս Հարդենի 36 միավորներն օգնել են «Հյուսթոնին», որը մրցակցի խաղահրապարակում 127:101 հաշվով հաղթել է «Սակրամենտոյին»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Գոլդեն Սթեյտի» խաղացող Անդրե Իգուդալան:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Սան Անտոնիո»՝ 141:102 (33:31, 33:21, 49:31, 26:19)

«Բրուքլին» – «Դենվեր»՝ 135:130 (30:35, 42:25, 36:27, 27:43)

«Չիկագո» – «Նոր Օրլեան»՝ 120:125 (39:37, 26:27, 17:27, 38:34)

«Միլուոկի» – «Վաշինգտոն»՝ 148:129 (50:35, 35:30, 35:42, 28:22)

«Դալաս» – «Շառլոտ»՝ 99:93 (27:20, 25:26, 22:25, 25:22)

«Յուտա» – «Ֆինիքս»՝ 116:88 (30:24, 26:22, 23:25, 37:17)

«Սակրամենտո» – «Հյուսթոն»՝ 101:127 (28:32, 17:44, 29:28, 27:23)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում