Solari: ''Un partido muy bonito de fútbol con muchísima calidad sobre el terreno de juego (...) Creo que bonito para ver no solamente para nosotros que estamos trabajando sino para todos los aficionados de cualquier club.'' #RMCopa pic.twitter.com/fgUcUOim1b
— Real Madrid C.F. (@realmadrid) February 6, 2019
«Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» միջեւ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:
Սանտյագո Սոլարի («Ռեալ»). «Ստացվեց շատ լավ ֆուտբոլային հանդիպում՝ խաղադաշտում մեծ քանակությամբ լավ որակներով խաղացողներով: Կարծում եմ՝ հանդիպումը դիտելը հաճելի էր ոչ միայն 2 թիմերի երկրպագուների համար, այլեւ՝ մյուս թիմերի երկրպագուների: Միշտ ցանկանում ենք հաղթել եւ ունեցանք երկրորդ գոլը խփելու հնարավորություն: Կարող ենք գոլ լինել այն ամենից, ինչ արեցինք: Վինիսիուսն ու Բեյլն ունեցան հրաշալի հնարավորություններ: Բարդ է խոսել ֆուտբոլում արդարացիության մասին»:
Էռնեստո Վալվերդե («Բարսելոնա»). «Շատ կարեւոր հանդիպում էր: «Ռեալն» առավելություն ուներ առաջին խաղակեսում, սակայն ընդմիջումից հետո մենք ավելի լավ տեսք ունեինք: Երբեմն խնդիրներ էինք ունենում կիսապաշտպանությունում: Պետք է աշխատել այդ ուղղությամբ: «Բարսելոնան» հաճախ էր գնդակ կորցնում ոչ թե մրցակցի պրեսինգի պատճառով, այլ սեփական մեղքով: Առաջիկա խաղերում պետք է լուծենք այդ խնդիրը:
Ինչ վերաբերում է Մեսիին, ապա ես զրուցեցի Լեոյի հետ, եւ մենք որոշեցինք, որ նա չի անցկացնի ամբողջ հանդիպումը: Միշտ պետք է կայացնենք լավագույն որոշումը: Մեսին նախորդ խաղն ավարտել էր ցավերով, եւ մենք որոշեցինք, որ նա այս հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից»,- փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Բարսելոնայի «Նոու Կամպ» ստադիոնում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին Մադրիդում: Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են «Բետիսն» ու «Վալենսիան», որոնց միջեւ առաջին խաղը կկայանա փետրվարի 27-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում