14:40  ,  6 փետրվարի, 2019

Արթուր Ալեքսանյանը բասկետբոլ է խաղացել ԱՄՆ-ում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) շարունակում է վերականգնողական փուլ անցնել ԱՄՆ-ում: Գյումրեցի ըմբիշը Լոս Անջելեսից Instagram-ում հրապարակել տեսանյութ, որտեղ նա բասկետբոլ է խաղում:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2018-ի նոյեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությունից հետո:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ այս շաբաթ Արթուր Ալեքսանյանը կվերադառնա Հայաստան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում