13:30  ,  6 փետրվարի, 2019

«Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին Երեւանում ներկա կլինի խառը մենամարտերի մրցաշարի

«Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերասան Սամի Նասերին կժամանի Հայաստան՝ ներկա գտնվելու Երեւանում կայանալիք MIX FIGHT 40 մրցաշարին, հայտնում է MIX FIGHT-ի մամուլի ծառայությունը:

Նախկին «Միկա» մարզադահլիճում փետրվարի 24-ին կայանալիք մրցաշարը կմեկնարկի ժամը 18:30-ին: Կանցկացվեն չեմպիոնական գոտու համար 3 մենամարտեր, որոնցից մեկին կմասնակցի խառը մենամարտերում Հայաստանի առաջատար մարզիկներից Դավիթ Խաչատրյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում