10:40  ,  6 փետրվարի, 2019

Բոսնիացի հարձակվողը՝ «Բանանցում»

Անթալիայում հավաք անցկացնող Երեւանի «Բանանցը» շարունակում է ուժեղացնել կազմը:

NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ երեւանյան ակումբի կազմում մարզվում է Բոսնիա եւ Հերցեգովինան ներկայացնող 26-ամյա հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը, որն առաջիկայում կկնքի պայմանագիր: Վերջին շրջանում Գլիշիչը խաղում էր «Ռադնիկում», որի կազմում մասնակցել է Բոսնիա եւ Հերցեգովինայի ընթացիկ առաջնության 17 խաղի ու խփել 3 գոլ:

Նախօրեին «Բանանցը» հայտարարել էր ռուսական «Արմավիրի» պաշտպան Ալբերտ Գաջիբեկովին վարձակալելու մասին: 

«Բանանցը» պայմանագիր է կնքել նաեւ «Միկայի» եւ «Ալաշկերտի» նախկին պաշտպան Անդրանիկ Ոսկանյանի հետ: Ակումբը նաեւ երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը ռուս պաշտպան Իլյա Գուլտիաեւի հետ, հայտնում է ակումբի կայքը:

Փետրվարի 6-ին հայկական ակումբն Անթալիայում ստուգողական հանդիպում կանցկացնի ռուսական «Նիժնի Նովգորոդի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում